Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանից գրող Աքրամ Այլիսլին, որին նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով զրկել են ժողովրդական գրողի կոչումից «Քարե երազներ» ստեղծագրծության համար, Голос России-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչի վրա են հիմնված իշխանությունների գործողությունները:
«Ես բազմիցս ասել եմ, որ այդ վեպն այն մասին է, որ երկու ժողովուրդներ` ադրբեջանցիներն ու հայերը, կարող են ապրել միասին: Նրանք այդ հնարավորությունն ունեն: Իմ գլխավոր նպատակն էր պատմել այդ մասին:
Հինգաշաբթի օրը իմացա, որ ինձ զրկել են կոչումներից, շքանշաններից եւ այլնից: Դա շատ ճնշող է, ես դա չէի սպասում: Այդ վեպը հարկավոր է կարդալ: Այդ ժամանակ ամեն ոք կհասկանա, որ ինձ պատժելու պատճառ չկա, որ ես ցավում եմ իմ ժողովրդի համար: Ասում են` իբր նրան ներկայացրել եմ ագրեսիվ, ոչ խաղաղասեր: Բայց դա բացարձակ անհեթեթություն է, ամեն ինչ հակառակն է: Ադրբեջանցիները խաղաղություն ուզում են: Վեպս սկսվում է այն բանից, որ ադրբեջանցին փրկում է հային, որին ցանկանում են սպանել: Ինչո՞ւ պետք է այս վեպը անարգի կամ ստորացնի ադրբեջանցի ժողովրդին»,- ասել է գրողը:
Ըստ նրա` սովորական քաղաքացիները համոզված են, որ կարելի է խաղաղ ապրել հայերի հետ, մինչդեռ իշխանությունները ատելություն են քարոզում, իսկ վեպը դեմ է պաշտոնական քաղաքականությանը: Իր նկատմամբ սկսված հալածանքները Այլիսլին համեմատում է ստալինյան ժամանակների հետ: