|
Փոխարժեքներ
14 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.69 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.769 |
| GBP | ⚊ | £ 491.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Հայերը, ովքեր ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին «Euronews»-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, ունեն դրա իրավունքը: Նրանց ունեցվածքը պատշաճ կերպով պաշտպանված է: Բոլոր պատմական և կրոնական վայրերը գտնվում են պատշաճ պաշտպանության ներքո: Վերադառնալու համար նրանք պետք է պահպանեն որոշակի կանոններ: Այս մասին ես խոսել եմ դեռ ամիսներ առաջ: Նրանք, ովքեր ցանկանում են մնալ, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար»,- ասել է Ալիևը՝ հայտարարելով, որ «հայերը չեն կարող ապրել Ադրբեջանում՝ ասելով, որ ապրում են ԼՂՀ-ում»։