Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կանգնել դիրքերում` նշանակում է տեր կանգնել երկրին, խաղաղությանն ու քո ընտանիքին. այսօր լրագրողներին ասաց Ղարաբաղյան պատերազմի մասնակից, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը:
Նա նշեց, որ ինքը ոչնչով չի տարբերվում պատերազմին մասնակցած այն հազարավոր տղաներից, որոնք այսօր չեն երևում էկրաններին:
Ամալյանը պատմեց, որ իրենց ջոկատն ամենակրտսերների ջոկատն էր, այդ պատճառով էլ ստացել էր «Ճտեր» անունը. ջոկատում 14-16 տարեկան տղաներ էին: «14 հոգի էինք, որոնցից հիմա 11-ը ողջ են: Չէի ասի` փախչում էինք տնից, որ գնայինք ճակատ, բայց ինչ-որ կերպ խաբում էինք տնեցիներին ու գնում: Մեր առջև խնդիր էր դրված` նախ չլուսաբանվել, հետո էլ` Երևանում չշրջել զինվորական հագուստով»,- ասաց նա:
Ամալյանը նշեց, որ այն, ինչ կապված է այդ տարիների հետ, միշտ հումորով են հիշում, անգամ ամենադժվար օրերից հանում են հումորային մասերը ու այդ կերպ հիշում այդ օրերը:
«Շատերը հիմա հայրենասեր են «աշխատում», բայց բանակի համար պետք չեն բառեր, գործ է պետք: Բանակը մեզ համար եկեղեցի է, և այն, ինչ արվում է բանակի համար, պետք չէ բարձրագոչ բառերով ներկայացնել, քանի որ աղոթքը, երբ բարձրաձայն է լինում, տիրոջը չի հասնում: Մեր ամեն ինչը դիրքերում կանգնած զինվորն է»,- ասաց Ամալյանը` հավելելով, որ շատերը մեր բանակն անվանում են հաղթանակած, ինչը սխալ է, քանի որ բանակն ու երկիրը ընթացք են, և եթե ասում են` հաղթանակած` նշանակում է` այդտեղ անելիք չկա, իսկ բանակի և երկրի համար ամեն օր պետք է աշխատել: