կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-07 10:20
Հասարակություն

Ի գիտություն քաղաքապետարանի` քաղաքացիները կան ու կան

Ի գիտություն քաղաքապետարանի` քաղաքացիները կան ու կան

Այսօր տեղացած առատ ձյունը, ինչպես միշտ, անակնկալ էր հատկապես Երևանի քաղաքապետարանի համար: Առավոտյան աշխատանքի և դասի շտապող մարդիկ դարձյալ բախվեցին գերծանրաբեռնված երթուղայինների ու խցանված մեքենաների խնդրի հետ:

 

Օրինակ` Ավան համայնքի Խուդյակով փողոցում, որտեղ ամեն քայլափոխի ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբներն են, Yerkir.am-ի լրագրողն ականատես է եղել, թե ինչպես են տասնյակ մեքենաներ խրվել ձյան մեջ: Նրանց օգնության էին հասնում պատահական անցորդները: Տեղից չշարժվող մեքենաների պատճառով խցանման մեջ էր հայտնվել նաև պաշտպանության նախարարության ավտոբուսներից մեկը, որում եղած մարդիկ պատրաստակամորեն իջան և օգնեցին իրենց ճանապարհը փակած մեքենան դուրս հանել ձնակույտից: 

 

Ինչպես երևում է` այս երկրում ամենաուշը քնից արթնանում են քաղաքապետարանի աշխատակիցները: Ոչինչ, եթե անգամ նրանք էլ ոչինչ չանեն ձյան պատճառով կաթվածահար եղած երթևեկը կարգավորելու համար, ապա քաղաքացիները կան ու կան: