Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նախագահի բոլոր թեկնածուներն էլ հայրենասեր, սեփական երկրի ապագայով մտահոգ, ՀՀ-ի զարգացման սեփական տեսլականն ունեցող մարդիկ են:
Նա համոզմունք հայտնեց, որ ընտրողների մի հատված իր ձայնը տալու է Պարույր Հայրիկյանին՝ մարդու, ով իր ողջ կյանքով մարմնավորում է անկախ Հայաստանի` միշտ վառ գաղափարը: Մարդկանց մի հատվածն էլ, ըստ նախագահի, ձայնը տալու է Հրանտ Բագրատյանին, ով ունի մեր երկրի զարգացման սեփական տեսլականը: Մի հատվածն էլ կընտրի Րաֆֆի Հովհաննիսյանի, ով, ըստ նախագահի, ընկալվում է որպես անընդունելի երեւույթների դեմ պայքարող մարդ:
Նախագահը հայտարարեց, որ մնացած թեկնածուների մասին էլ դրական բաներ կարող է ասել, բայց հիմա ուզում է ասել, թե ինչու իրեն պետք է ընտրեն: «Քվեաթերթիկում այս կամ այն թեկնածուի անվան դիմաց նշում կատարելով` մենք ընտրում ենք քաղաքական ծրագիրը, ընտրում ենք ՀՀ-ի ապագայի վերաբերյալ կոնկրետ մոտեցում, կոնկրետ քաղաքական թիմ: Ապահով Հայաստանը սոսկ գեղեցիկ ցանկություն չէ, այլ` լավ մշակված ծրագիր, որը տուն է վերադարձնելու մեր հայրենակիցներին, Հայաստանը մոտեցնելու է եվրոպական ոչ մեծ պետությունների զարգացման աստիճանին»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Այնուհետեւ նա խոսեց արտաքին քաղաքականության մեջ մեր ունեցած ձեռքբերումների մասին: