|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իտալական «Միլան»-ի նորեկ Մարիո Բալոտելլին «Ուդինեզե»-ի հետ կայացած խաղում դուբլի հեղինակ դարձավ: Իտալացի հարձակվողը հանդիպման 25' բացեց խաղի հաշիվը:
Այնուհետև՝ հանդիպման երկրորդ կեսին, Ջամպիերո Պիցիի ջանքերով հյուրերը հավասարեցրին խաղի հաշիվը: Սակայն հանդիպման ելքը վճռվեց խաղի վերջին րոպեին, երբ հանդիպման գլխավոր մրցավարը վիճելի 11 մետրանոց հարված նշանակեց «Ուդինեզե»-ի դարպասին, որն էլ անվրեպ իրացրեց Բալոտելլին:
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին խոստովանեց, որ 11 մետրանոց իրականում չկար, սակայն եղածը եղած է: Նա անդրադարձավ նաև Բալոտելլիի խաղին. «Բալոտելլին, չնայած իր երիտասարդ տարիքին, բավական լավ է խաղում, սակայն նա դեռ շատ տեղ ունի առաջ գնալու: Կարող եմ ասել մեր բախտը բերեց, քանի որ սկզբում մենք մտադիր չէինք նրան հիմնական կազմում խաղացնել»: