|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սեպտեմբերի 1-ին գերմանական Բունդեսլիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն ուժերը չափում էր «Այնտրախտ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց դորտմունդցիների հաղթանակով:
Մեկնարկային 10-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը:
Հանդիպման 36-րդ րոպեին «Այնտրախտ»-ի հարձակվող Կադլեցը հավասարեցրեց այն: Ընդմիջումից հետո Մխիթարյանին հաջողվեց կրկնապատկել խաղի հաշիվը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
Չորս տուրից հետո «Բորուսիա»-ն ունի 12 միավոր և գլխավորում է Գերմանիայի Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: