|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Պորտուգալիայի առաջնության 4-րդ տուրում «Մարիտիմու»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, սեփական հարկի տակ 5:2 հաշվով հաղթել է «Սետուբալ»-ին: Տանտերերի կազմում 2 գոլի հեղինակել հայ ֆուտբոլիստը:
Ղազարյանը 73-րդ րոպեին հաշիվը դարձրել է 3:1, իսկ 6 րոպե անց հստակ է իրացրել 11 մետրանոց հարվածը:
81-րդ րոպեին հյուրերը կրճատել են հաշվի տարբերությունը, սակայն ավելացված ժամանակում տանտերեը ևս մեկ գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը: Սա «Մարիտիմու»-ի առաջին հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում: 4 տուրից հետո Մադեիրան ներկայացնող թիմն ունի 5 միավոր: