| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դորտմունդի «Բորուսիա»-ն ընկերական խաղի շրջանակներում մրցեց 2-րդ բունդեսլիգան ներկայացնող «Հայնդենհեյմ»-ի հետ և հաղթեց 4:3 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 1-ին խաղակեսից հետո դուրս գալով խաղադաշտ (1-ին խաղակեսում «Բորուսիա» պարտվել է 2:1 հաշվով) դարձել է դուբլի հեղինակ՝ 53-րդ և 71-րդ րոպեներին գրավելով մրցակցի դարպասը:
«Բորուսիա»-ի կազմում մեկական գոլ են խփել Օբամեյանգը 21՛ և Գյաուն 85՛:
Դորտմունդյան թիմը խաղադաշտ էր դուրս եկել այսպիսի կազմով.
Ալոմերովիչ, Պիշչեկ, Հորնշու, Նյարկո, Շմելցեր, Կել, Կիրխ, Յորդանով, Հարդեր, Գյաու, Օբամեյանգ: