Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013 թվականին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսված աշխատանքների ծավալները նախորդ տարվա համեմատ զգալիորեն կաճեն. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Մասնավորապես` շինբարեկարգման ծրագրերով ընթացիկ տարում մայրաքաղաքում կիրականացվեն երկուսուկես մլն քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգումից հետո փողոցներում ասֆալտի շերտի քանդումը բացառելու նպատակով հանրային սպասարկում իրականացնող բոլոր ընկերություններին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է նախքան աշխատանքների մեկնարկը ավարտել հաղորդուղիների հետ կապված նորոգման և հիմնանորոգման նախատեսված աշխատանքները:
Մինչ հիմնական ծրագրի մեկնարկը, պատասխանատուներին հանձնարարվել է նաև փողոցներում և բակային տարածքներում իրականացնել փոսալցման աշխատանքներ:
Կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման նպատակով 2013թ. մայրաքաղաքում կանցկացվի ևս 20 կմ ոռոգման նոր ցանց: Քաղաքապետը հանձնարարել է այդ մասով աշխատանքների իրականացման ժամանակացույցն այնպես պլանավորել, որ այս տարի նախատեսվող ծառատունկը կազմակերպվի բացառապես ոռոգելի տարածքներում: