կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-30 15:34
Տարածաշրջան

Թուրքիայում գնաճը 2003 թվականից ի վեր առաջին անգամ կգերազանցի 30 տոկոսը

Թուրքիայում գնաճը 2003 թվականից ի վեր առաջին անգամ կգերազանցի 30 տոկոսը

Ակնկալվում է, որ Թուրքիայի տարեկան գնաճի մակարդակը կհասնի 30,6 տոկոսի՝ 2003 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցելով 30 տոկոսը, քանի որ գներն աճել են լիրայի ռեկորդային անկայունության պատճառով. հայտնում է Reuters-ը:

13 տնտեսագետների միջին կանխատեսումը` 30,6%, ամենաբարձրն էր 2003թ. մայիսից ի վեր, կանխատեսումները տատանվում էին 26,4%-ից մինչև 37,3%:

Գնաճը, որը վերջին ամիսներին կազմել է շուրջ 20%, խթանվել է լիրայի ռեկորդային ցածր մակարդակի անկմամբ այն բանից հետո, երբ հանրապետության Կենտրոնական բանկը սեպտեմբերից 500 բազիսային կետով նվազեցրել է իր տոկոսադրույքը. ասվում է հոդվածում:

Ամսական կտրվածքով՝ գների աճը կազմել է 9%, կանխատեսումները տատանվում են 5,5%-ից մինչև 14,6%։

Գործակալությունը նշում է, որ լիրայի վերջին անկումը հետ է մղվել դեկտեմբերի 20-ին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց լիրայի ավանդները արժույթի անկայունությունից պաշտպանելու սխեմայի մասին, և կառավարության աջակցությամբ շուկայական միջամտությունները արժույթի արժեքը բարձրացրեցին 50%-ով։

Վերջին չորս տարիների ընթացքում գնաճը երկնիշ է և զգալիորեն գերազանցում է զարգացող շուկաների գնաճը՝ ազդելով Թուրքիայի եկամուտների վրա և քայքայելով Էրդողանին աջակցությունը:

Այնուամենայնիվ, հոդվածում նշվում է, որ պարենային ապրանքների գները դեկտեմբերին ամսական աճել են 25,75%-ով: Սա տարեկան 55% աճ էր՝ նոյեմբերի 27%-ի դիմաց, ինչը պարենային ապրանքների գնաճի ամենամեծ աճն է 1987 թվականից ի վեր: