|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ջոն Քերին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու է գաղտնիության պայմաններում, անգամ չի նշվում այն վայրը, որտեղ տեղի է ունենալու նրա երդման արարողությունը. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ես ասել եմ, որ դա մասնավոր արարողություն է, որը կանցկացնի դատավոր Քեյգանը (Գերագույն դատարանի դատավոր): Եվ քանի որ այն մասնավոր է, նշանակում է` նրանք որոշել են, որ այն այդպիսին է լինելու: Եթե նրանք ցանկանային, որ այն բաց լիներ մամուլի համար եւ այդ մասին տեղեկացնեին աշխարհին, նրանք դա կանեին»,- ճեպազրույցում ասել է պետքարտուղարության մամուլի քարտուղար Վիկտորյա Նուլանդը:
Նա նաեւ նշել է, որ Քերիի` պաշտոնը ստանձնելու երկու արարողության մամուլը կմասնակցի` երկուշաբթի օրը նրա ժամանումը պետդեպարտամենտ, ապա` պաշտոնավարման առաջին շաբաթվա ընթացքում` երդման հրապարակային արարողություն: