Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-02-02 10:32
Քաղաքական

Նաիրա Կարապետյանից ու Արփինե Հովհաննիսյանից լուրջ դժգոհություն կա. ''Ժողովուրդ''

Նաիրա Կարապետյանից ու Արփինե Հովհաննիսյանից լուրջ դժգոհություն կա. ''Ժողովուրդ''

ՀՀ նախագահի ընտրություններից հետո ԱԺ միջխորհրդարանական պատվիրակություններից մի քանիսի կազմը ենթարկվելու է փոփոխության. ՀՀԿ-ում բարձրացվել է կարեւոր պատվիրակություններում` ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, ԱՊՀ ԽՎ-ում, փորձառու պատգամավորներին ընդգրկելու հարցը:

 

Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ե՛ւ ՀՀԿ-ում, ե՛ւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում բարձրացվել է մասնավորապես ԵԽԽՎ հայկական պատվիրակության ՀՀԿ-ական երկու երիտասարդ անդամներին` Նաիրա Կարապետյանին ու Արփինե Հովհաննիսյանին հետ կանչելու հարցը, քանի որ նրանցից լուրջ դժգոհություն կա:

 

Իսկ աղջիկների փոխարեն, ինչպես տեղեկացնում է թերթը, պատվիրակության կազմում ընդգրկվելու են Կարեն Ճշմարիտյանն ու Հերմինե Նաղդալյանը: Ըստ «Ժողովուրդի», ՀՀԿ-ում քննարկման ժամանակ տեսակետ է հնչել, որ լուրջ պատվիրակությունները «էքսպերիմենտների» ու երիտասարդների` փորձ ձեռք բերելու վայր չեն, եւ որ նրանք դա կարող են ուրիշ տեղերում անել: Սակայն միաժամանակ որոշում է կայացվել փոփոխություններն անել նախագահական ընտրություններից հետո, ընդ որում այդ անդամները նշանակվելու են բացառապես Սերժ Սարգսյանի համաձայնությամբ:

 

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին, որը, սակայն, ասել է, թե առաջին անգամն է նման բան լսում: