Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե հարցնեք մեր կառավարության ներկայացուցիչներին, թե ինչու օտարերկրյա ներդրումները չեն հոսում մեր երկիր, պատասխանը կանխատեսելի կլինի` շրջափակում, անավարտ ռազմական հակամարտություն, օգտակար հանածոների պակաս եւ այլն:
Եթե նույն հարցը տաք ընդդիմության ներկայացուցիչներին, նրանք, բնականաբար, պատճառը կհամարեն համատարած կոռուպցիան, կաշառակերությունը եւ իշխանությունների անկարողությունը:
Նրանք, իհարկե, ճիշտ են, ինչպես, ի դեպ, նաեւ նրանք, ովքեր տրտնջում են, թե մեր ընդերքն աղքատ է, տարածաշրջանն` անկայուն, եւ շրջափակված ենք: Այո, սա հենց այն դեպքն է, երբ երկու կողմն էլ ճիշտ են: Սակայն կարծում եմ` այլ պատասխան էլ կա:
Հարավային Կորեան եւ Թայվանը տասնամյակներ շարունակ ապրել եւ ապրում են ագրեսիվ ու ուժեղ հարեւանների հետ անավարտ ռազմական հակամարտության պայմաններում, սակայն օտարերկրյա ներդրումներին այդ հանգամանքը երբեք չի խանգարել: Եվ դա այն դեպքում, երբ այդ երկրները, ինչպես նաեւ Ասիական-խաղաղօվկիանոսյան ավազանի` զարգացման բարձր մակարդակի հասած այլ պետություններ, չեն կարող գլուխ գովել, թե հարուստ են օգտակար հանածոներով: Եվ կոռուպցիայի մակարդակն էլ այնտեղ մինչեւ վերջերս նույնպես ավանդաբար բարձր էր:
Այնպես որ` միայն մեր իշխանությունների ու ընդդիմության բերած փաստարկներն ակներեւաբար բավարար չեն` բացատրելու համար «աուտ»-ի այն վիճակը, որում հայտնվել է Հայաստանը միջազգային ներդրումային քաղաքականության դաշտում: Ինձ թույլ կտամ ըմբոստ ենթադրություն անել` իսկ գուցե մենք կորցրե՞լ ենք մեր գրավչությունը, որովհետեւ խեղդվում ենք տգիտության մեջ ու հետ ենք վարժվել աշխատելուց:
Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ