|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հայրիկյանի վիրահատությունը նորմալ է անցել, նա արդեն իրեն լավ է զգում, անգամ կատակում է. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Հիվանդանոցում հավաքված լրագրողներն ու տեսակցողներն այնքան շատ են, որ աղմուկ է տիրում, և փաստաբանը խնդրեց չաղմկել, նաեւ նշեց, որ այսօր բացառվում է որևէ մեկի տեսակցությունը Հայրիկյանի հետ:
«Հայրիկյանը, գործի հետ կապված, որևէ բան դեռ չի ասել: Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի ասուլիս կանենք, և հարցերի պատասխաններն ավելի կոնկրետ կլինեն»,- ասաց փաստաբանը:
Լրագրողների հարցին, թե Հայրիկյանը ընտրությունները հետաձգելու վերաբերյալ դիմում գրելո՞ւ է, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց, որ դա Հայրիկյանի որոշելիքն է, իսկ այս պահի դրությամբ հարցի վերաբերյալ նման որոշում չունի: