|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տեղեկացրել էինք, որ ժամեր առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում։ Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետեւանքով կա 3 զոհ և 2 վիրավոր։ Զոհերն ու վիրավորները HALO Trust-ի աշխատակիցներ են:
Ստեփանակերտի հիվանդանոցից Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ պայթյունի հետևանքով երկու տղաներն էլ տարբեր վնասվածքներ են ստացել:
«Նրանցից մեկը վնասվածք է ստացել ոտքերի շրջանում, և ինչպես տեղեկացրել էինք, նրան վիրահատում են, իսկ մյուս տղայի մոտ ներքին արյունահոսություն է առկա: Նրան նույնպես վիրահատում են»,- ասացին հիվանդանոցից:
Տեղեկացրեցին նաև, որ երկու տղաներն էլ՝ Արամ Մկրտչյանն ու Գարիկ Ղահիրյանը, ԱՀ քաղաքացիներ են: