|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տեղեկացրել ենք, որ այսօր արտակարգ դեպք էր գրանցվել Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում. գայլը հոշոտել էր նույն գյուղի 75-ամյա բնակիչ Ռոզա Հարությունյանին:
«Էրեբունի» բուժկենտրոնից տեղեկացնում են, որ հիվանդանոցի շտապօգնության մեքենայով Եղեգնաձորի բժշկական կենտրոնից «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել դեմքի և վերին վերջույթների վնասվածքներով 75-ամյա կին: Եղեգնաձորի բժշկական կենտրոնում կատարվել է առաջին բուժօգնությունը, վիրակապվել են վերքերը:
«Էրեբունի» ԲԿ միկրովիրաբույժների և դիմածնոտային վիրաբույժների նախնական զննությունից հետո կատարվել են համակարգչային տոմոգրաֆիկ և անհրաժեշտ այլ հետազոտություններ, վերականգնողական անհապաղ վիրահատության որոշում է կայացվել:
Այս պահին հիվանդն արդեն վիրասրահում է, որտեղ աշխատելու են մի քանի վիրահատական խմբեր: Վիրահատությունից հետո միայն հնարավոր կլինի գնահատել վնասվածքների խորությունը և որոշել հետագա անելիքները: Մասնագետների նախնական կանխատեսումներով` մի քանի շաբաթ անց հիվանդը պլաստիկ վիրահատության կարիք կունենա: