|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի` Երևանում արած հայտարարությունները զայրացրել են Ադրբեջանի իշխանություններին:
Ըստ 1news.az-ի` Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակը հայտարարել է, որ Բորդյուժան միշտ է աչքի ընկել հայամետ հայտարարություններով, և շեշտել, որ «այդ մարդիկ հատուկ հետաքրքրություններ ունեն տարածաշրջանում լարվածությունը պահելու համար»:
Իր խոսքում մամլո խոսնակը, իհարկե, առիթը բաց չի թողել ևս մեկ անգամ սպառնալու և ադրբեջանական ագրեսիան ի ցույց դնելու: Նա ասել է, որ Ադրբեջանը չի կատակում. Ստեփանակերտից թռիչքներ լինելու դեպքում ադեկվատ քայլեր են ձեռնարկելու: