Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վահան Հովհաննիսյանի լուսանկարն ու հայտարարությունը երեկ հայտնվել էին թուրքական բազմաթիվ էլեկտրոնային լրատվամիջոցների առաջին էջերում՝ «Հայ առաջնորդը պահանջում է Կարսը» վերնագրով։
Պատճառը ապրիլի 6-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց և հարյուր պատասխան» խորագրով քննարկման ժամանակ Վահան Հովհաննիսյանի` Կարս քաղաքի վերաբերյալ արած հայտարարությունն է, որը զայրացրել է հարևան երկրի Կարս քաղաքի նախկին քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուին:
«Այս հողերը մեր պապերի կյանքի և արյան գնով վերցված հողեր են։ Թշնամանքը հավերժ չպետք է լինի։ Մենք հայ ժողովրդի հետ որևէ խնդիր չունենք։ Նմանատիպ ցեղապաշտական և ֆաշիստական կուսակցությունների երևակայական ցանկություններն ամրապնդում են ժողովուրդների միջև առկա թշնամանքը։ Ժողովուրդների միջև թշնամանք սերմանող նմանատիպ գործելաոճերը հարված են հասցնում տարածաշրջանային խաղաղությանը։ Ես քննադատում են այդ կուսակցությանն ու նրա անհիմն հայտարարությունը։ Նման հայտարարությունները երևակայության արգասիք են»,- ըստ թուրքական «Անադոլու» գործակալության` ասել է Կարսի նախկին քաղաքապետը:
Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը քննադատել են այլ կարսեցիներ ևս: