|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
WTA հաշվարկով աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի, բելառուս Վիկտորյա Ազարենկան դարձավ Ավստրալիայի Բաց առաջնության կանանց մենախաղի չեմպիոն՝ երկրորդ անգամ անընդմեջ:
Եզրափակիչում նա երեք սեթում առավելության հասավ չինացի Նա Լիի նկատմամբ` 4/6, 6/4, 6/3:
Խաղի ավարտից հետո Ազարենկայի զգացմունքները տեղի տվեցին՝ սկսեց արտասվել:Նրա համար բավական դժվար էր առաջին՝ պարտված սեթից հետո մոբիլիզացնել ուժերը: Սակայն աշխարհի ուժեղագույն թենիսիստուհին ապացուցեց, որ լավագույնն է: