կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-15 17:22
Սպորտ

Australian Open 2013. մեկնարկային օրվա արդյունքները

Australian Open 2013. մեկնարկային օրվա արդյունքները

Թենիսի «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարի` Ավստրալիայի Բաց առաջնության մեկնարկային օրն անցավ առանց անակնկալների: Թոփ տասնյակի  այն թենիսիստներն, ովքեր դուրս էին եկել կորտեր  հաղթեցին  իրենց մրցելույթներում:

 

Ռոդ Լեյվեր  արենայում  Մարիա Շարապովայից պահանջվեց 55 րոպե, որպեսզի առավելության հասնի իր հայրենակցուհի Օլգա Պուչկովայի նկատմամբ` 6/0, 6/0:


                

 

Մրցաշարի գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչը տիտղոսը պաշտպանելու ճանապարհը սկսեց սկսեց ֆրանսիացի Պոլ-Անրի Մատյեի հետ մրցավեճով: Մեկնարկային հանդիպման համար աշխարհի  ուժեղագույն թենիսիստին այդքան էլ հեշտ մրցակից բաժին չէր ընկել: 1 ժամ 43 րոպե տևած պայքարում  սերբ թենիսիստը 6/2, 6/4,7/5 հաշվով հաղթեց ֆրանսիացուն:

 

 


Վիկտորիա Ազարենկան նույնպես հաղթական ավարտեց մեկնարկային հանդիպումը: Ազարենկա-Նիկուլեսկու՝ 6/1, 6/4

 

                     :

 

WTA և ATP վարկանիշային աղյուսակների չորրորդ համարներ` Ագնեշկա Ռադվանսկան և Դավիդ Ֆերերը հաղթանակի համար մեծ ջանքեր չգոծրադրեցին:

Բոբուշիչ – Ռադվանսկա՝ 5/7, 0/6:

 

Շվեցարացի Ռոջեր Ֆեդերերի առաջին մրցակիցը ֆրանսիացի Բենուա Պերն էր: Ինչպես և սպասվում էր շվեցարացին առավելության հասավ՝ 6/2, 6/4, 6/1:


32-ամյա Ռոխուս Օլիվյեի աստղը  Ֆերերի կողքին չխամրեց, սակայն հաղթել նրան չկարողացավ՝ 3/6, 4/6, 2/6:

 

«Ռոլան Գարոս»-ի և ԱՄՆ Բաց առաջնության  2011թ-ի հաղթող չինացի Լի Նան ոչ մի շանս չտվեց Ղազախստանը ներկայացնող Սեսիլ Կարատանչևային՝ 6/1, 6/3:


 

 

 Ավստրալուհի Տայվանա Կայը ուրախացրեց երկրպագուներին՝ հաղթելով չինուհի Չեն Չանին՝ 7/6(3), 6/3:


Հինգերորդ ուժեղագույն թենիսիստուհի Անժելիկ Կերբերը հաղթեց  ուկրաիուհի Էլինա Սոիտոլինային՝ 6/2,6/4: