|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մինչ բոլորը սոցիալական ցանցերում երեկ ակտիվորեն քննարկում էին հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի պահվածքը` նա Սերժ Սարգսյանին դիմավորելու փորձի ժամանակ վերջինիս գալուստը համեմատում է Մովսեսի առաքելության հետ ու հիշում Կարմիր ծովը, Դավիթաշեն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը եւ ներկաները ականատես եղան ոչ պակաս ուշագրավ դեպքի:
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ Դավիթաշեն համայնքի բնակիչներից մեկը, ով ինչպես պատմեցին ներկաները, աշխատում է թաղապետարանում, ցիտեց կոկորդիլոս Գենային:
Ձեզ ենք ներկայացնում Yerkir.am-ի տեսանյութը, որը պատրաստելիս օգտվել ենք նաեւ «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած տեսանյութի մի հատվածից, ուր երեւում է «Չեբուրաշկան»: Հաշվի առնելով այն ջանասիրությունը, որով տիկինը գովում է քաղաքապետին ու թաղապետին, կարելի է ենթադրել, որ եթե ոչ քաղաքապետարանում, ապա թաղապետարանում հաստատ նրա համար որեւէ բարձր պաշտոն արդեն ապահովված է: