|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ՍՊԾ գործակալությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին` տեղական ժամանակով ժամը 00.56-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում` Աշոցք քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։
Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Աշոցքում 3 բալ ուժգնությամբ: Դա` ըստ պաշտոնական տվյալների: Սակայն, ըստ Yerkir.am-ի տեղեկությունների, երկրաշարժն այնքան ուժեղ է եղել, որ Աշոցքի բնակիչներն իրենց տներից խուճապահար դուրս են եկել: Բարեբախտաբար, ավերածություններ չկան: