կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-25 18:05
Աշխարհ

Տղամարդը կծոտելով սպանել է ջայլամին

Տղամարդը կծոտելով սպանել է ջայլամին

Չինաստանի Գուանդուն շրջանի կենդանաբանական այգում տղամարդը դաժանաբար սպանել է ջայլամին և փորձել ինքնասպան լինել. հաղորդում է NEWSru.com-ը:

 

Ականատեսների խոսքով` տղամարդը ներխուժել է ջայլամի վանդակ, հարձակվել թռչնի վրա և սկսել կծոտել, ապա` կտրել է իր երակները: Այս ամենին հետևել են ոստիկանները: Նրանց խոսքով, սակայն, չեն կարողացել մոտենալ տղամարդուն, քանի որ նա ձևացրել է, թե ատրճանակ կա մոտը և կկրակի նրանց ուղղությամբ:

 

Երբ հանցագործը, արյունաքամ լինելով, ուժասպառ պառկել է սատկած ջայլամի վրա, ոստիկանները որոշել են գործի անցնել և ձերբակալել են նրան: