կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-25 13:32
Առանց Կատեգորիա

Հայաստանը` ռուսական ''սեւ ցուցակների'' գերի

Հայաստանը` ռուսական ''սեւ ցուցակների'' գերի

Հայաստանի` ինտերնետից օգտվող քաղաքացիները ստիպված են ենթարկվել ռուսաստանյան օրենքներին եւ նորմերին, այդ թվում` «սեւ ցուցակների» վերաբերյալ, քանի որ ինտերնետ-թրաֆիկն անցնում է Ռուսաստանի տարածքով:

 

«Հայաստանը ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ, սակայն գործնականում ամբողջությամբ կախված է Ռուսաստանից ինտերնետ հասանելիության, նաեւ միջազգային հեռախոսակապի հարցերում: Բանն այն է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ երկարատեւ հակամարտությունների հետեւանքով Հայաստանը չունի այդ երկրների հեռահաղորդակցության ցանցերին միանալու հնարավորություն: Հայաստանի համար միակ կապուղին Վրաստանի տարածքով Ռուսաստանի տարածքին միացված մալուխն է»,- այդ քաղաքական-աշխարհագրական կազուսը բացատրում է Известия-ն:

 

Խնդիրը, մասնավորապես, ընդունում է նաեւ «ՎիմպելԿոմը»` Հայաստանում  տնօրինում է «ԱրմենՏելը»: Այդ օպերատորն արդեն երկու բողոք է ստացել, որ բաժանորդները չեն կարող մտնել ռուսաստանյան «սեւ ցուցակում» ընդգրկված կայքերը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից բողոքներ դեռ չեն եղել: Իսկ, օրինակ, «Ռոստելեկոմի» հայաստանյան կառույցի բաժանորդները հաստատ խնդիրներ կունենան: