կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-03 22:44
Հասարակություն

Ճշտելու բաներ կան. Դավիթ Բաբայանը` զոհերի ցուցակների մասին

Ճշտելու բաներ կան. Դավիթ Բաբայանը` զոհերի ցուցակների մասին

«Ունենք որոշ չճշտված տեղեկություններ և ոչ միայն «Սմերչ» կիրառելու վերաբերյալ, այլ նաև նրա մասին, որ Ադրբեջանը՝ որպես վարձկաններ, իր բանակի շարքերում ներգրավել է «Գորշ գայլեր»-ի և մի շարք այլ ահաբեկչական խմբերի անդամների: Դրա մասին կան դեռևս չճշտված տվյալներ, բայց մենք, երևի թե կունենանք ապացույցներ, որոնք կլինեն ավելի վստահելի»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ ապրիլի 2-ի  դրությամբ վիրավորների թիվը 40 է, որոնց վիճակը ծանր է:

«Բայց մեր Առողջապահության նախարարությունը, բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի այդ մարդկանց կյանքը փրկեն: Եվ ոչ միայն նրանց կյանքերը փրկեն, այլ այնպես անեն, որ նրանք հաշմանդամ չդառնան: Սա զգայուն և երկարատև գործընթաց է, բայց բժիշկները անում են ամեն ինչ»,- ասաց Բաբայանը:

Հարցին՝ հրապարակվելո՞ւ են արդյոք զոհվածների անունները, Բաբայանը պատասխանել է,- «Մենք թաքցնելու ոչինչ չունենք: Դեռևս ճշտելու բաներ կան, երբ ամեն ինչ պարզ կլինի, բնական է, որ հանրությունը տեղյակ կլինի»: