Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյբուքյան ուղիղ եթերում «Զրույց քաղաքացու հետ» ձևաչափում խոսել է խոստացած թեմաների մասին․
«Տնտեսական ճգնաժամի պրոցեսը խորանում է, վարակը ետ չի քաշվում։ Սակայն կարող եմ վստահորեն նշել, որ Արցախն այս առումով ավելի ապահովված է՝ և՛ պարենային առումով, և՛ ընդհանուր առմամբ։ Եվ ուզում եմ նորից կարևորել մեր երկրում պարենային և էներգետիկ անվտանգությունը»,-նշել է Հարությունյանը։
Ըստ Արայիկ Հարությունյանի հաջորդ կարևոր բանն՝ համերաշխությունն է։ Նա նաև կոչ է արել քաղաքացիներին կորոնավիրուսի պայմաններում պահպանել անվտանգության կանոնները։
Նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արցախ/Տեղեկատվական շտաբին, պարետատանը, առողջապահական կառույցներին կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վերահսկողության տակ պահելու, վարակի տարածման ռիսկերից մարդկանց ապահովագրելու համար։
«Երեկ զբոսնելով Ստեփանակերտում, ուզում եմ ասել, որ պետք է գիտակցենք վտանգները, զգույշ լինենք, դուրս գալիս սոցիալական հեռավորություն պահպանենք, մեր տան անդամների հանդեպ հոգատար լինենք։ Խնդրում եմ բոլորին՝ պահպանել կանոնները»,-ասել է Ա․Հարությունյանը: