|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը ներկայացրել են իրենց հայտերը:
«Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակումներ չեն կատարվել 65 տեղամասային ընտրական հանձնաժողովներում, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցության կողմից 51 տեղամասային ընտրական հանձնաժողովներում և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից 457 տեղամասային ընտրական հանձնաժողովներում:
«Օրինաց երկիր» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նշանակումներ են կատարվել բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում:
Ընդհանուր առմամբ` թվով 1988 տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես հանձնաժողովի անդամ պետք է նշանակվեին 15.904 քաղաքացիներ, սակայն նշանակվել են 15.331 քաղաքացիներ: Թափուր տեղերը ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից: