|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Չինաստանը կողմ է Ճապոնիայի հետ հարաբերությունների բարելավմանը և պատրաստ է բարձր մակարդակի երկխոսության: Այդ մասին հայտարարել է Չինաստանի Կոմկուսի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը Ճապոնիայի «Նոր Կոմեյթո» կուսակցության առաջնորդ Նացուո Յամագուտիի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Անդրադառնալով Սենկակու վիճելի կղզիներին, ինչի պատճառով էլ սրվել էին Տոկիոյի ու Պեկինի հարաբերությունները, Ցզինպինը նշել է, որ այդ հարցում երկու կողմերի միջև տարաձայնություններ կան, սակայն անհրաժեշտ է ջանքեր գործադրել այդ խնդիրը համագործակցության ու բանակցությունների ճանապարհով լուծելու համար: