|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մենք դրական ազդակներ ենք արձանագրել Հայաստանի և Թուրքիայի միջև: Մենք միշտ հանդես ենք եկել երկկողմ հարաբերությունների կարգավորման օգտին: Ռուսաստանը անմիջականորեն միջնորդի արդյունավետ դեր է խաղացել երկու երկրների միջև, մասնավորապես՝ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակ, որոնք ենթադրում էին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների փուլային կարգավորում՝ առանց նախապայմանների, բայց, ցավոք, նախաձեռնությունները կողմերը չկատարեցին. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
«Ռուսաստանն այժմ պատրաստ է նպաստել երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա: Մենք ելնում ենք նրանից, որ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների կատարման համատեքստում, դա կաշխատեր տարածաշրջանում խաղաղության և կայունության բարգավաճման օգտին»,– նշել է նա։