|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Թուրք-սիրիական սահմանին Patriot հրթիռային համակարգերի տեղադրումը կարող է հանգեցնել սադրանքների. ИТАР-ТАСС-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը:
«Եթե Թուրքիան համարում է, որ դա անհրաժեշտ է իր անվտանգությանը, դա նրա ազգային որոշումն է: Ընդհանուր առմամբ, եւ դա նշվել է փորձագետների կողմից, նման համալիրների անհրաժեշտություն չկա: Հետեւաբար, բնական է` այդ նոր գործոնի ավելացումը չի նպաստի իրադրության կայունացմանը: Ընդհակառակը` այդ քայլը մեծացնում է հակամարտության աստիճանը եւ լարվածությունը տարածաշրջանում»,- նշել է նա` հավելելով, որ հնարավոր են նաեւ սադրանքներ:
Դրանք, ըստ Գատիլովի, կարող են ի հայտ գալ նաեւ` կապված քիմիական զենքի հետ. կսադրեն, հետո սիրիական կառավարությանը կմեղադրեն այն կիրառելու մեջ: