կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-23 23:10
Առանց Կատեգորիա

Հերթական բռնության դեպքը Թուրքիայում` հայ կնոջ դեմ

Հերթական բռնության դեպքը Թուրքիայում` հայ կնոջ դեմ
Թուրքիայում հայ կանանց դեմ երրորդ բռնության դեպքն է գրանցվում: «Ակօս» պարբերականի հաղորդմամբ` Ստամբուլի հայաբնակ Սամաթիա թաղամասում 35 տարեկան սեւազգեստ տղամարդը երեկ երեկոյան հարձակվել է 80-ամյա Սուլթան Այքարի վրա: Հանցագործը դաժան ծեծի է ենթարկել նրան, ինչի հետեւանքով վնասվել է կնոջ աչքը: Այքարին հաջողվել է կենդանի մնալ միայն այն բանի շնորհիվ, որ հարեւանները լսել են նրա օգնության կանչը: Հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել, իսկ կինը տեղափոխվել է հիվանդանոց եւ աչքի վիրահատության ենթարկվել: