Փոխարժեքներ
16 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Երեկ երեկոյան` ժամը 22.20-ի սահմաններում, անհայտ անձը ավազակային հարձակում է գործել Արամ Խաչատրյանի փողոցի 25 շենքի բնակարաններից մեկի վրա: Այս տեղեկությունը Yerkir.am հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից: Նախնական տեղեկություններով` բռնություն է կիրառվել բնակարանի տանտիրուհու՝ 67-ամյա Նուրիցա Թ.-ի նկատմամբ: Նրան արյունաշաղախ հայտնաբերել են հարեւանները:
Տուժածին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը Yerkir.am-ին հայտնեց, որ տուժածին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը ծանր կայուն է: Վերակենդանացման բաժանմունքից մեզ հայտնեցին, որ կնոջը տեղափոխել են այլ բաժանմունք: