|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ազատվել է պաշտոնից: Որոշումը կայացրել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Ալասանիան նաեւ ազատվել է փոխվարչապետի լիազորություններից: Պատճառը չի նշվում. տեղեկացնում է Эхо Mосквы-ն:
«Մեր Վրաստան. ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդը նախագահի պորտֆելը ստացել էր հոկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո: Ալասանիան իր կարիերան սկսել է հակահետախուզությունում, Շեւարդնաձեի իշխանության օրոք ծառայել է ԱԳՆ-ում եւ անվտանգության նախարարությունում: Ղեկավարել է Աբխազիայի արտաքսյալ կառավարությունը, ՄԱԿ-ում ներկայացրել է Վրաստանը:
Հարկ է նշել, որ օրերս Ալասանիան եւ Իվանիշվիլին «ծանր զրույց» են ունեցել: Այդ մասին ասել է ինքը` Ալասանիան: Խոսքը վերաբերել է Վրաստանի նախագահի ընտրությանը: