|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պաշտոնից ազատել է պաշտպանության առաջին փոխնախարար Վլադիմիր Պոպովկինին:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», պաշտոնապես նշվում է, որ Պոպովկինը հեռացվել է այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, սակայն ոչ պաշտոնական տվյալներով` նա հնարավոր է ղեկավարի «Ռոսկոսմոսը»:
Կարծիք կա, որ «Ռոսկոսմոս»-ում կադրային փոփոխություններ են լինելու, ինչը պայմանավորված է 2010-ի դեկտեմբերին «Պրոտոն-Մ» հրթիռակրի անհաջող գործարկմամբ (երեք ապարատ ընկել էր Խաղաղ օվկիանոսը):