|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում 3-ամսյա արտակարգ դրություն էր հայտարարվել, որը հետագայում երկարաձգելու որոշում էր կայացվել:
Ըստ Demokrathaber-ի՝ երեկ Թուրքիայի մեջլիսում տեղի ունեցած քվեարկության արդյունքում որոշում է կայացվել արտակարգ դրությունը ևս 3 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Որոշմանը կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգային շարժում» կուսակցությունները, մինչդեռ ընդդիմադիր՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական և Ժողովրդա-հանրապետական կուսակցությունները` դեմ:
Այսպիսով՝ հոկտեմբերի 19-ից երկրում կրկին կհաստատվի 3-ամսյա արտակարգ դրություն:
Նշենք, որ Էրդողանի գլխավորությամբ ընդունված այս որոշումը որոշ ղեկավարների մոտ դժգոհություն էր առաջացրել: Նրանց համոզմամբ՝ Էրդողանն այդ որոշումն է ընդունում՝ երկրում իր ուժն ապահովելու համար: