|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ամերիկյան «Բոինգ» կոնցեռնը դադարեցնում է Boeing 787 Dreamliner-ների մատակարարումը պատվիրատուներին: Մատակարարումը չի վերսկսվի այնքան ժամանակ, քանի դեռ մասնագետները չեն հայտնաբերել, թե որն է տվյալ ինքնաթիռների տեխնիկական անսարքությունների պատճառը. տեղեկացնում է Associated Press-ը:
Երեկ «Բոինգ»-ը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում վստահեցնում է, որ համոզված է Dreamliner-ների անվտանգության մեջ:
Հիշեցնենք, որ Եվրամիության երկրները, Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը դադարեցրել էին այդ ինքնաթիռների թռիչքները դրանց հետ կապված արտակարգ իրադրությունների պատճառով:
Մեկ Dreamliner-ն արժե մոտ 200 մլն դոլար: Դրա շնորհանդեսը տեղի է ունեցել 2007-ի հուլիսին, մշակման վրա ծախսվել է 32 մլրդ դոլար: