|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները փորձում են պարզել, թե ինչպես է Մոսկվա-Ներյունգրի մարդատար գանցքից ուղեւոր դուրս ընկել: Երջանիկ պատահականությամբ` 42-ամյա տղամարդը ողջ է մնացել. տեղեկացնում է Интерфакс-ը:
Ուղեւորի խոսքերով` ինքը տամբուրում ծխելիս է եղել, երբ պատահաբար բացվել է դրա դռներից մեկը, որը, չգիտես ինչու, կողպված չի եղել: Եվ տղամարդը հայտնվել է ռելսերին, մթության մեջ, շրջապատված տայգայով: 40 աստիճան ցրտի պայմաններում նա, ընդամենը սպորտային հագուստով, վազել է գնացքի հետեւից, սակայն հասնել չի կարողացել: Տղամարդը 7 կմ վազել է մինչեւ մոտակա կայարանը, որտեղ նրան օգնությւն են ցուցաբերել: