կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-27 11:35
Հասարակություն

''Հարավկովկասյան երկաթուղին'' պարզաբանում է

''Հարավկովկասյան երկաթուղին'' պարզաբանում է

 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ը «Հրազդան» կայարանի աշխատակիցների մի մասի կողմից նախաձեռնած ակցիայի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է.

 

«Հայտնում ենք, որ այս միջադեպի առիթ էր հանդիսացել կայարանապետ Ա. Ստեփանյանի գործողությունները, ում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով առաջարկվել է այլ պաշտոնի տեղափոխել:

 

Սեպտեմբերի 1-ին ժամը 15:00-ին «Հրազդան» կայարանում տեղի էր ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար: Կայարանի հերթապահ Ա.Խաչատրյանը, լքելով իր աշխատատեղն, իր գործընկեր Ս.Սիրունյանի հետ կայարանամերձ հրապարակում որոշել էր ստուգել անձնական ավտոմեքենայի արգելակները: Արդյունքում, ղեկին գտնվող Ս.Սիրունյանը վրաերթի ենթարկեց Ա.Խաչատրյանին, ով ընկնելով  գլխի վնասվածք էր ստացել և մահացել:

 

Այս միջադեպի հետ կապված իրականացված ստուգումների արրդյունքում կայարանում բացահայտվել էր աշխատանքի պաշտպանության և անվտանգության նորմերի ոչ բավարար մակարդակ: Բացահայտվեց նաև, որ կայարանի պետը չէր իրականացնում իր աշխատանքային պարտականությունները:

 

Սակայն հաշվի առնելով կայարանապետ Ստեփանյանի երկարամյա աշխատանքը երկաթուղային համակարգում՝ նրան առաջարկվել է անցնել այլ աշխատանքի:

 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն հարկ է համարում պարզաբանել, որ.

1. Աշխատանքի պաշտպանության և անվտանգության նորմերի խախտումները և Ստեփանյանի կողմից իր աշխատանքային պարտականությունների չկատարումն արձանագրված են միջադեպի պատճառների ուսումնասիրության համար ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից:

 

Կայարանապետին զբաղեցրած պաշտոնից տեղափոխվելու առաջարկը պայմանավորված է սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած միջադեպով, որի պատճառով կարգապահական պատասխանատության ենթարկվեց ոչ միայն Ստեփանյանը, այլ նաև մի շարք այլ ղեկավարներ:

 

2. Աշխատավարձի բարձրացման հետ կապված հայտնում ենք, որ ՀԿԵ-ում միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 195 000 դրամ: Համամատության համար հիշեցնենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը 2013 թվականի օգոստոսին կազմել է 149 725 դրամ:

Բացի այդ, աշխատավարձի ծավալը ՀԿԵ-ում  պարբերաբար ինդեքսավորվում է: Օրինակ, 2013 թվականի օգոստոսին արձանագրվել է 11%-նոց աճ 2012-ի նույն ամսվա հետ համեմատ:

 

«Հրազդան» կայարանում միջին ամսեկան աշխատավարը կազմում է 150 000 -180 000 դրամ (մինչև հարկումը):

 

Միևնույն ժամանակ Հրազդան-Կաքավաձոր-Մեղրաձոր միավորված կայարանի բեռնատար աշխատանքների ծավալները հունվարճօգոստոսին կազմեցին 1156 վագոն՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված 1663 վագոնի դիմաց, որի մեջ Հրազդան կայարանի մասը կազմում է միայն 14,1%:  Իսկ աշխատավարձի 11%-նոց աճի պարագայում կայարանի աշխատանքը կրճատվել է 30%-ով:  

 

Այսպիսով, կայարանի կողմնապահ աշխատողների կողմից այսօր ներկայացված պահանջները անհիմն են և ուղղված են միայն սեփական անձերի հանդեպ հետաքրքրություն առաջացնելուն»: