կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-02 09:35
Տնտեսական

ԱԺ պատգամավորի ընկերությունը թանկացրել է «Սնիկերս», «Մարս» եւ «Թվիքս» շոկոլադների գները. «ՀԺ»

 ԱԺ պատգամավորի ընկերությունը թանկացրել է «Սնիկերս», «Մարս» եւ «Թվիքս» շոկոլադների գները. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորի թեկնածու Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությունը, որը զբաղվում է շոկոլադի ներմուծմամբ, կտրուկ թանկացրել է Հայաստանում վաճառվող «Սնիկերս», «Մարս», «Թվիքս» շոկոլադե սալիկների մեծածախ գինը, որն էլ բերել է մանրածախ գնի թանկացման:

Օրինակ՝ եթե վերջին օրերին 1 կիլոգրամ «Սնիկերս» տեսակի շոկոլադե սալիկները վաճառվում էին մինչեւ 3500 դրամ, երեկ մեր տեսախցիկը ֆիքսել է, որ համանուն շոկոլադների 1 կգ‐ի գինը հասել է մինչեւ 3850 դրամի: Մանրածախ մթերային խանութների աշխատակիցներն ասացին, որ թանկանալու են նաեւ հատով վաճառվող շոկոլադե սալիկները: Արկադի Համբարձումյանը ՀՀԿ‐ի համամասնական ցուցակի 157‐րդ տեղում է:

Նա առաջադրվել է նաեւ Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային կարգով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում