կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-17 15:02
Իրավական

Մահվան ելքով 29 հանցագործություն` ՀՀ զինված ուժերում

Մահվան ելքով 29 հանցագործություն` ՀՀ զինված ուժերում

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ամփոփելով 2012-ին կատարված աշխատանքները, նշեց, որ իրենց կողմից իրականացված միջոցառումները ցանկալի  արդյունքներ չեն տվել, բայց, կարելի է ասել` հանգեցել են շոշափելի արդյունքների:

 

Նրա խոսքով` 2012-ի ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված զինվորական հանցագործությունները, 2011-ի համեմատ, նվազել են 21.2 տոկոսով, իսկ 2010-ի համեմատ` 30 տոկոսով: Զինվորական հանցագործությունների բոլոր դրսևորումները, ըստ նրա, էականորեն նվազել են` նախորդ տարվա համեմատ: 2011-ին գրանցվել է 34 մահվան դեպք, իսկ 2012-ին` մահվան ելքով 29 հանցագործություն, որոնցից 9-ը` հակառակորդի կողմից: Ընդհանուր առմամբ, ՀՀ զինված ուժերում արձանագրված բռնության հետևանքով մահվան դեպքերը, 2011-ի համեմատությամբ, նվազել են 50 տոկոսով: 



2012-ի իրականացված միջոցառումների շարքում զինվորական դատախազը առանձնացրեց ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի և ՀՀ քրեական օրենսգրքի` զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում փոփոխություններ կատարելու գործընթացը:

 

Կոստանյանը հանցավորությունների թվի զգալի նվազումը պայմանավորում է ՀՀ զինդատախազության և պաշտպանության նախարարության հետևողական աշխատանքով: