|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Դեկտեմբերի 9-ին նշվում է կոռուպցիայի դեմ պայքարի, իսկ դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Իրար հետ փոխկապակցված երկու երևույթ, որոնց ուղղությամբ իրականացվող միջոցառումները զինված ուժերում շարունակական են: Այդ է վկայում նաև վերջերս պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոնը. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Կառույցի նպատակն է ծրագրային, հայեցակարգային և համապատասխան իրավական հիմքերի ստեղծմամբ առավել համալիր մոտեցում ցուցաբերել պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության ամրապնդման, հակակոռուպցիոն աշխատանքների կազմակերպման և պատշաճ վերահսկողություն խնդիրներին:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հավաստմամբ՝ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շրջանակում մարդու իրավունքների պաշտպանությունը, բարեվարքության և արդարության ամրապնդումը, կոռուպցիոն երևույթների և կաշառակերության դեմ հետևողական պայքարը օրըստօրե բարձր հիմքերի վրա է դրվում: Դրական առաջընթացը արդարության և հավասարության սկզբունքների ներդրման առումով ակնառու է հատկապես զորակոչի գործընթացի շրջանակում: Ըստ Սեյրան Օհանյանի՝ մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոնի ստեղծմամբ և իրավապահների և միջազգային մի շարք կազմակերպությունների ջանքերի համադրմամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը առավել է բարձրանալու՝ նպաստելով զինված ուժերում արձանագրված հաջողությունների բազմապատկմանն ու մարդակենտրոն բանակի կառուցմանը: