|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայտնի «փուչիկների գործով» մեղադրյալ Սերոբ Բոզոյանը դեկտեմբերի 26-ին Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնից դուրս է գրվել: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ինքը հիվանդանոցում ծրարով գումար է ստացել:
«Իմ վիրահատության համար, ինչպես նաև դեղորայք գնելու համար հանրապետական երիտասարդներն ինձ այցելեցին և գումար տվեցին, որ ես հոգամ իմ ծախսերը»,- ասաց Բոզոյանը՝ հավելելով, որ իր առողջական վիճակը գնալով լավանում է, և գործով վերանշանակված հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 22-ին՝ ժ. 12-ին:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ, Հանրապետության հրապարակում գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ ստացան և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվեցին 154 անձինք: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, և փուչիկները լիցքավորած Բոզոյանին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 1 տարվա ազատազրկման: