|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀԿ քաղաքական խորհրդի նիստն ավարտվեց ուշ երեկոյան: Ինչպես «Երկիր»-ին տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, այլ հարցերից բացի, նիստի ընթացքում քննարկվել են նաեւ ներքաղաքական, ներկոալիցիոն խնդիրներ:
Շարմազանովը տեղեկացրեց, որ իրենք ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ համաձայնության են եկել, եւ հուշագիրը կստորագրվի վաղը:
Թեեւ Հանրապետական պատգամավորը «կոռեկտ» չհամարեց մինչեւ ստորագրումը խոսել հուշագրի բովանդակության մասին, եւ չասաց` կոալիցիոն գործընկերները համաձայնե՞լ են նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ, այնուհանդերձ, դատելով նիստից հետո դուրս եկող հանրապետականների դեմքերից, կարելի է եզրակացնել, որ ամեն ինչ ՀՀԿ-ի օգտին է ավարտվել, եւ նրանք արդյունքից գոհ են:
Կոալիցիոն հուշագրի տեքստը կարող եք կարդալ այստեղ:
Ֆոտոռեպորտաժը` Գագիկ Շամշյանի