կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-11 17:50
Առանց Կատեգորիա

Ամերիկյան քննադատները Բեն Աֆլեքին տարվա ռեժիսոր են ճանաչել

Ամերիկյան քննադատները Բեն Աֆլեքին տարվա ռեժիսոր են ճանաչել

ԱՄՆ-ի ու Կանդայի կինոքննադատները Կալիֆոռնիայում հանձնել են Critics’ Choice Movie Awards-ի մրցանակները:

 

Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչել Բեն Աֆլեքի «Արգո գործողություն» ֆիլմը, իսկ լավագույն ռեժիսոր` հենց Բեն Աֆլեքը. հայտնում է Лента.ру-ն:

 

Այդ ֆիլմից բացի,  «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին նաև Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգո» վեսթերնը, Թոմ Հուպերի «Մերժվածները» մյուզիքլը, Էնգա Լիի «Պի կյանք» դրաման, Սթիվեն Սփիլբերգի «Լինկոլնը», Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորությունը» և այլ կինոստեղծագործություններ: