|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը գրավոր միջնորդություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ ծառայողական քննություն կատարելու եւ իրենց աշխատանքներում թերացած ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի համապատասխան աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
2013 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ Արա Հունանյանի սպանության դեպքի առթիվ, որի դիակը հայտնաբերվել է նույն օրը «Դալմայի այգիներ» կոչվող հողատարածքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ Հայկ Հունանյանը 2013թ. հունվարի 4-ին հաղորդում է տվել ոստիկանության Մալաթիայի բաժին այն մասին, որ որդին հունվարի 3-ին՝ ժամը 14-ի սահմաններում, տանից դուրս է եկել եւ չի վերադարձել։ Հայտարարությունը վերցնելուց հետո ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից միայն մակերեսային բացատրություն է վերցվել Հայկ Հունանյանից, որտեղ նկարագրվել է որդու՝ տանից դուրս գալու օրը, ժամը եւ հագուստները:
Բացի վերը նշվածից, Արա Հունանյանին հայտնաբերելու ուղղությամբ այլ գործողություն չի իրականացվել: