Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության թվով 51 տարածքային բաժիններում իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտել է տարաբնույթ ֆինանսական խախտումներ եւ թերություններ. տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մասնավորապես, խախտելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջները, կենսաթոշակառուների մահվանից հետո կենսաթոշակի վճարումը դադարեցնելու փոխարեն հաշվարկվել եւ սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության միջոցով 475 մահացած կենսաթոշակառուների գծով 2009-2010թթ. կատարվել է կենսաթոշակների անհիմն վճարումներ:
Առանձին դեպքերում խախտվել են կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի պահանջները, եւ կենսաթոշակառուների` ՀՀ-ից բացակայելու եւ 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չստանալու դեպքերում կենսաթոշակի վճարումները դադարեցնելու փոխարեն կատարվել են կենսաթոշակի անհիմն վճարումներ` անհայտ անձանց:
Բացի այդ` անհիմն վճարումներ են կատարվել նաեւ կենսաթոշակի չափը սխալ հաշվարկելու արդյունքում:
Վերոհիշյալ խախտումների համար մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու եւ պետությանը պատճառված վնասի չափը ճշտելու ու վերականգնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստուգման նյութերը ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերի քննության վարչության կողմից: Յուրաքանչյուր կառույցում ֆինանսական խախտումների վերջնական (ճշտված) չափի վերաբերյալ եզրակացություն կարող է տրվել քննությունն իրականացնող մարմնի կողմից` քննության ավարտից հետո: