|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Առաջին բանը, որ այս օրերին մտքովդ անցնում է, այն է, որ առջեւում հանգիստ ու խաղաղ քարզարշավ է, եւ որ նույն հանգստությամբ էլ անցնելու են նախագահական ընտրությունները: Այս տեսակետին, կարծես, այնքան էլ համամիտ չէ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում նա նախ չհամաձայնեց դիտարկմանը, որ, ըստ էության, ՀՀԿ-ի քարոզարշավը լինելու է իմիջիայլոց քարոզարշավ, եւ հայտարարեց. «Մենք մեր քարոզարշավն իրականացնելու ենք այն տեմպով եւ այն ծրագրերով, որը մտածել եւ նկատի ենք ունեցել, անգամ առաջադրումներից 3-4 ամիս առաջ: Որեւէ բան մեզ մոտ չի փոխվել: Մենք երբեք իմիջիայլոց քարոզարշավ չենք արել»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը համոզված է, որ այս ընտրությունները հույսի ընտրություններ են: «2013թ. նախագահական ընտրությունները մեր հանրության մոտ հույսի եւ հավատի վերականգնման ընտրություններ են: Բոլորը հույսը կապում են այս ընտրությունների հետ»,- հայտարարեց նա: