Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին թիմակից Ազատ Արշակյանը գործող նախագահ Սերժ Սարգսյանին գովերգող այնպիսի հայտարարություններ արեց, որ կդժվարանային անել անգամ ամենակարկառուն ՀՀԿ-ականները:
Նախկին պատգամավորը նախ նշեց, որ մյուս ուժերը հետ քաշվեցին` այդ կերպ Սերժ Սարգսյանին մեծ շանս տալով, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը չգտան Սերժ Սարգսյանի առաջարկած ծրագրին այլընտրանքային ծրագիր: «Սերժ Սարգսյանը բարձրացրել է պետականության դրոշը, իսկ որեւէ մեկըն այդ ուժերից` ԲՀԿ-ն կամ ՀՅԴ-ն, չէին կարող կանգնել պետականությանը դեմ»,- հայտարարեց նախկին պատգամավորը:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ նախագահ Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա: Հարցին, թե` ինչո՞ւ, պատասխանեց. «Քանի դեռ Հայաստանում թոշակային տարիքի չեն հասել բոլոր նրանք, ովքեր մասնակցել են Ղարաբաղի ազատագրմանը, նրանք պետք է լինեն առաջին դեմքը, այդ թեկնածուների մեջ ամենահարմարը Սերժ Սարգսյանն է: Սերժ Սարգսյանն ունի ադմինիստրատիվ աշխատանքային մեծ փորձ»: Արշակյանը թեեւ չի ցանկանում, որ նախագահը փոխվի, բայց վստահ է, որ Սերժ Սարգսյանը պետք է ազատվի իր թիմից եւ նորը ձեւավորի:
Լրագրողների դիտարկմանը, թե ինչով կբացատրի մեծ չափերի հասնող արտագաղթը, երբ ասում է, որ Սերժ Սարգսյանը բարձրացրել է պետականության դրոշը, նախկին պատգամավորը սենսացիոն պատասխանտվեց. «Ով ասեց, որ Հայաստանում մարդիկ պետք է ճորտացված լինեն եւ տեղաշարժվելու իրավունք չունենան, գնում են, թող գնան ու վերադառնան: Բացի այդ` արտագաղթը անհրաժեշտ բան է նույնիսկ»:
Ազատ Արշակյանը հայտարարեց նաեւ, որ Սերժ Սարգսյանն ու «Ժառանգություն»-ը գործում են նույն դաշտում, քանի որ ԱԺ-ում «Ժառանգությունը» խմբակցություն ունի: