կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-10 14:36
Քաղաքական

Նախագահի թեկնածուների վերջնական ցանկը

Նախագահի թեկնածուների վերջնական ցանկը

Ժամը 14:00-ին լրացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` առաջադրված մի քանի թեկնածուներին տրված 48 ժամ ժամկետը, որի ընթացքում պետք է վճարեին օրենքով պահանջվող 8 մլն դրամ ընտրագրավը: Yerkir.am-ի հետ զրույցում ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը հայտնեց, որ, բացի Արամ Հարությունյանից, մյուսները վճարման անդորրագիր չեն ներկայացրել:

 

Նա նշեց, որ թեկնածուներից Մհեր Հայրապետյանը անդորրագիրը ներկայացնելու համար մինչեւ ժամը 15:00-ն ժամանակ ունի, քանի որ վերջինիս վերաբերյալ որոշումը ԿԸՀ-ն, այլ թեկնածուների հետ համեմատած, կայացրել է մեկ ժամ ուշ: Այս պահի դրությամբ Հայրապետյանն անդորագիր չի ներկայացրել եւ դժվար թե ներկայացնի:

 

Փաստորեն, նախագահի թեկնածուները  8-ն են` գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը: